Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ալիևը մեկ ձեռքով մի քանի ձմերուկ է ուզում բռնել

Ալիևը մեկ ձեռքով մի քանի ձմերուկ է ուզում բռնել
17.09.2024 | 09:49

Ադրբեջանն իրեն բավականին տարօրինակ է պահում ռազմական ասպարեզում։ Այն գործողությունները, որոնք կատարում է Ադրբեջանը քաղաքական և ռազմաքաղաքական դաշտում, բավականին անտրամաբանական են։

Մի կողմից, կապված աշնանը Ադրբեջանում անցկացվելիք գլոբալ տաքացման թեմայով միջազգային ֆորումի հետ, խորհրդարանական ընտրությունները երկու ամիս շուտ է անցկացնում, որպեսզի չխանգարեն այդ ֆորումի նախապատրաստման և անցկացման գործին, մյուս կողմից, մեկը մյուսի հետևից զորավարժություններ է անցկանցում, զորք է կուտակում սահմանին։

Միևնույն ժամանակ, մի կողմից հայտնում են, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը Հայաստանի հետ, մյուս կողմից էլ պնդում, որ դեռ պատրաստ չեն։

Այս ամենով հանդերձ, եթե ամռանը մի ամբողջ արշավ սկսեցին, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի համար, հիմա ծպտունները դուրս չի գալիս այս թեմայով, և նույնիսկ այն շրջանցում են, երբ լրագրողական համայնքը հարց է ուղղում։

Մի կողմից հայտարարում են, որ Հայաստանի ԶՈՒ-ի արդիականացման, բարեփոխումների շրջանակներում տեղի ունեցողը ՀՀ ներքին գործն է, մյուս կողմից էլ կոչ են անում միջազգային կառույցներին, պետություններին, որ ՀՀ-ին չզինեն, առավել ևս, թույլ չտան, որ բանակը արդիականցվի։

Ինձ մոտ տպավորություն է, որ Բաքվի բռնապետը մեկ ձեռքով մի քանի ձմերուկ է ուզում բռնել։ Ուզում է երևալ և՛ խաղաղասեր, և՛ տարածաշրջանում լիդեր, և՛ միջազգային իրավունքը հարգող, և՛ ուժը իրավունքից առաջնային համարող։

Նման տարօրինակ, ոչ ադեկվատ վարքը վերջ ի վերջո բերելու է արկածախնդրության։ Այդ արկածախնդրությունը կանխելու միակ միջոցը սթափեցող ապտակն է կամ հենց քոթակելը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2574

Մեկնաբանություններ